Չինաստանի կառավարությունը ծրագրում է, որ հաջորդ 5 տարիների ընթացքում կենտրոնական կառավարական մարմինների գնած նոր ծառայողական ավտոմեքենաների կեսից ավելին պետք է լինեն էներգիայի մաքուր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Մաքուր էներգիայով աշխատող ավտոմեքենաներից են էլեկտրամոբիլները՝ ջրածնի, գազի և բիովառելիքի հիման վրա տրանսպորտային միջոցները:
Հայտարարությունն արվել է անցած հինգշաբթի Պետական մարմինների հարցերով վարչության նիստում:







































