Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի խմբագիր Ջան Դյունդարի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է, հայտնում է Hurriyet պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ տղամարդը դատարանի շենքի մոտ փորձել է գնդակահարել Դյունդարին:
Ըստ տեղեկատվության` Մուրատ Սահին անունով հարձակվողը փողոցում մոտեցել է Դյունդարին և «Դու` դավաճան» ասելով՝ 2 անգամ կրակել է նրա ոտքերին, որից հետո ձերբակալվել է: Դյունդարը չի տուժել, սակայն ոտքից վիրավորվել է NTV հետուստաալիքի մեկնաբանը:








































