Խոսելով Ս. Սարգսյանի նախօրեի ելույթի և հասարակության սպասումների մասին Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը տարօրինակ է համարում այն, որ որոշ անձինք համակարգի գլխավոր գործող անձինց հասարակության պահանջներին ադեկվատ արձագանք են ակնկալում:
«Ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո մարդը չդիմեց ժողովրդին: Ես ապրիլի 4-ին կոնկրետ առաջարկներ եմ արել. քաղբանտարկյալներին ազատել՝ ի նշան Ռուսաստանի դեմ քաղաքական քայլի, քննարկել Հայաստանի քաղաքական զարգացման ուղղությունները… Ընդամենը պարզել է, որ 80-ականների զենքով ենք կռվում և փող չունենք զենքեր գնելու: Այսքանից հետո նրանից ավել բան ակնկալելն անիմաստ է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Ա. Բաղդասարյանը:
Անդրադառնալով Ս. Սարգսյանի այն հայտարարությունը, թե եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են, որ Հայաստանում ռազմական դրություն մտցվի, սակայն իրեն օրենքները թույլ չեն տվել՝ Բաղդասարյանը նշեց, որ այս խոսքերի տողատակերում կոնկրետ անձանց ուղղված հաղորդագրություններ է տեսնում. «Ս. Սարգսյանն անուններ չի նշում, հետևաբար ես կարող եմ ենթադրել, որ հատուկ ռազմական դրություն պահանջել է կա՛մ Լավրովը, կա՛մ Հերմինե Նաղդալյանը և թիմը, կա՛մ իր մտքին կա, բայց օրենքը թույլ չի տալիս:
Բաղդասարյանն ամփոփելով Ս. Սարգսյանի ելույթը՝ ընդգծեց, որ եկել է ոչ թե խոսելու, այլ գործելու ժամանակը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































