ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի կոչ է արել Կոնգրեսին, որքան հնարավոր է արագ, իրականացնել իմիգրացիոն բարեփոխումն այն տեսքով, որն առաջարկել էին Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները:
Միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին ԱՄՆ քաղաքացիություն ստանալու թույլտվություն տրամադրող օրինագիծը նախապատրաստվում է Սենատում հաստատման, բայց Ներկայացուցիչների պալատում դրա հաստատումը երաշխավորված չէ:
«Եթե դուք լրջորեն մտադրված եք ուղղել իմիգրացիոն համակարգը, ապա սա հնարավորություն է դա անելու համար: Այս հարցը լուծելու համար Կոնգրեսը պետք է գործի: Եվ այդ պահը հասունացել է»,- ասել է Օբաման Վաշինգտոնում կայացած ելույթի ժամանակ:







































