Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասն այսօր պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ ամունսալուծվում է կնոջից՝ Ռադկայից: Անհրաժեշտ փաստաթղթերն արդեն դատարանում են, հաղորդում է ITAR-TASS-ը:
Վարչապետը հայտարարել է, որ ունեցվածքը բաժանելիս իրենք հաշվի կառնեն իրենց երեխաների շահերը, իսկ ամուսնալուծության գործընթացը կիրականանա փոխադարձ հարգանքի հիման վրա:
Պյոտր և Ռադկա Նեչասների ամուսնությունը տևել է 25 տարի: Նրանք 4 երեխա ունեն: Այն մասին, որ իրենք պետք է ամուսնալուծվեն, վարչապետը հայտարարել էր դեռևս հունվարին:









































