Նավթի գները բարձրանում են անցած շաբաթ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման նվազման մասին պաշտոնական տվյալների հրապարակումից հետո։ Գների աճին նաև նպաստում է Կանադայում անտառային հրդեհների մասին հաղորդագրությունը, որը հանգեցրել է երկրում նավթի արդյունաբերության կրճատման։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում աճել է 1.6 տոկոսով՝ հասնելով 45.33 դոլարի։ WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 2 տոկոսով՝ հասնելով 44.68 դոլարի։
Անցած շաբաթ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն ընկել էր 113 հազար բարելով՝ հասնելով օրական 8.83 մլն բարելի։ Այսպիսով՝ ԱՄՆ-ում հումքի արտադրությունը հասել է 2014 թվականի սեպտեմբերից ի վեր նվազագույն մակարդակի։








































