YouTube-ում ցուցադրել են եգիպտացորենի արագացված ուտելու մեթոդը էլեկտրական շաղափիչի օգնությամբ, հայտնում է Lenta.ru-ն:
Tassia անունով օգտատերը իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես կարելի է եգիպտացորենը ուտել ընդամենը 10 վայրկյանում: Տեսանյութը, որը համացանցում հայտնվել է մայիսի 3-ին, արդեն հավաքել է ավելի քան 100 հազար դիտում:










































