Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Քելի Օսբորնը, ով արտասավոր կերպարների ու գունավոր կեղծամների սիրահար է, հանգստյան օրերին ներկայացրել է իր նոր սանրվածքը: Այս անգամ գրեթե մազ չկա նրա գլխին, ավելի ճիշտ՝ կան միայն մազերի մի քանի շերտեր:
31-ամյա հանրաճանաչ Քելին նոր կերպարով ներկայացել է Կալիֆոռնիա նահանգի Ինդիո քաղաքում անցկացված Stagecoach երաժշտական փառատոնին:
Բացի այդ, Օսբորնը Instagram-ի իր էջում տեղադրել է նոր իմիջիով մի շարք լուսանկարներ:
Ի դեպ, նրա երկրպագուները կարծում են, որ նոր սանրվածքը շատ է սազում իրենց սիրելիին:















































