Չնայած Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ականների սուր քննադատությանը` ավագանու ԲՀԿ խմբակցությունն այսօր ողջ կազմով ներկա էր Տարոն Մարգարյանի երդմնակալությանը ու ծափողջույններով ողջունեց Մարգարյանի երդումը որպես քաղաքապետ:
ԲՀԿ ավագանու ներկայացուցիչները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:
ԲՀԿ-ական ավագանի Թամար Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հարցին, թե հնարավո՞ր է ` կուսակցությունում արգելել են խոսել` հայտարարեց. «Ո՛չ, չկա այդպիսի բան»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:







































