Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը չի պատրաստվում իր հարսանիքին հրավիրել հարազատ մորը: Ջենիֆերը վախենում է, որ մայրը լրագրողներին կպատմի արարողության բոլոր մանրամասները: Այս մասին հաղորդում է storystar.ru-ն:
Հարկ է նշել, որ Էնիսթոնի համար դա սովորական երևույթ է՝ 2000թ. նույնպես նա մորը չէր կանչել իր հարսանիքին: Այդ ժամանակ Էնիսթոնի մայրը չէր տեսել, թե ինչպես է իր դուստրը ամուսնանում Բրեդ Փիթի հետ:
Դստեր անվստահությունը մոր հանդեպ առաջացավ այն բանից հետո, երբ վերջինս գիրք գրեց դստեր մասին՝ բացահայտելով նրա շատ գաղտնիքները:
Ջենիֆերի ներկայացուցիչը հայտնել է, որ դերասանուհին չի ցանկանում, որ մայրը գրի գրքի երկրորդ մասը:










































