Գերմանիան մտադիր է կոչ անել ԵՄ երկրներին՝ սկսելու աշխատանք՝ ուղղված միասնական եվրոպական բանակի ստեղծմանը՝ գրում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ այս հարցով պաշտոնական առաջարկը կստացվի Գերմանիայի կառավարությունից արդեն հուլիսին։ Այն կներառի զինված ուժերի, ԵՄ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի գործողությունների համակարգման համար միասնական եվրոպական գլխավոր շտաբի ստեղծման, ինչպես նաև ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության ու կիրառման պլաններ։ Բեռլինը կառաջարկի նաև ամրապնդել համագործակցությունը կիբեռանվտանգության ոլորտում։
Շատ եվրոպական երկրներ թերահավատորեն են վերաբերվում զինված ուժերի ինտեգրման գաղափարին և համարում են այն ՆԱՏՕ-ի առանձնաշնորհ, սակայն եթե Գերմանիային հաջողվի համոզել ԵՄ-ին նրա առաջարկի անհրաժեշտության հարցում, ապա դա կարևոր քայլ կդառնա բլոկի ռազմական ներուժի ամրապնդման ուղու վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպան մեծացրել է պաշտպանական ծախսերը։









































