ԱՄՆ զինվորականները սկսել են փորձարկել ավտոնոմ ռեժիմով աշխատող «Ծովային որսորդը» նավը։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
40 մետրանոց ականակիր նավը նախատեսված է մի քանի հազար ծովային մղոն առանց նավավարի լողալու համար։
Հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական մշակումների հարցերով դաշնային գործակալությունը (DARPA), որը պատասխանատու է նոր տեխնոլոգիաների մշակման համար, երկու տարվա ընթացքում Կալիֆոռնիայի ափին կփորձարկի նավը ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ համատեղ։
Ներկայում անցկացվում են թեստեր, որոնք թույլ կտան գնահատել նավարկության գոտում նավի մանևրումների հնարավորությունը։ Փորձարկումների փուլում նավում կլինի անձնակազմ՝ վտանգի առկայության դեպքում այն կանխելու համար։











































