Wednesday, 24 06 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Գագիկ Ծառուկյանն Արմավիրի մարզում 5 հակակարկտային կայան է տեղադրել

Մայիսի սկզբին տեղացած կարկուտը մեծ ավերածություններ էր գործել Արմավիրի մարզի Մրգաշատ, Արևիկ, Սովետական, Արմավիր, Բամբակաշատ, Այգեշատ, Հայկավան և այլ` մոտ երեք տասնյակ գյուղերում: Բերքն այս համայնքներում վնասվել էր 50-100 տոկոսով: Զայրացած գյուղացիները ոտքի էին կանգնել` կառավարությունից պահանջելով փոխհատուցել իրենց կրած վնասները:

Գյուղացիների բողոքը հիմնականում առնչվում էր հակակարկտային կայաններին: Նրանք բորբոքված էին հատկապես այն հանգամանքից, որ ճիշտ ժամանակին ու անհրաժեշտ որակով չեն աշխատել հակակարկտային կայանները՝ վնասը կանխելու համար: Անմիջապես կատարվածից հետո Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել էր, թե ակնկալում է գործարար աշխարհի աջակցությունը կարկտահարության հետևանքները վերացնելու հարցում: Նախարարը դիմել էր շուրջ 100 խոշոր կազմակերպությունների, թեև գյուղացիներն իրենց պահանջը ներկայացրել էին ՀՀ կառավարությանն՝ իրենց կրած վնասները փոխհատուցելու պահանջով: Սակայն ՀՀ կառավարության գործունեությունից դժգոհ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում միգուցե որպես գործարարի, Սերգո Կարապետյանն էր դիմում ուղարկել, պատրաստակամություն հայտնեց աջակցություն տրամադրել կարկուտից ամենաշատը տուժած գյուղերին՝ իսկ որպես ԲՀԿ առաջնորդ, թե որպես գործարար դեռևս հայտնի չէ: Գագիկ Ծառուկյանը տեղում գյուղացիներին խոստացել էր, որ իր աջակցությամբ ամենասեղմ ժամկետներում հակակարկտային կայաններ կտեղադրվեն Արմավիրի մարզի առավել մեծ վնասներ կրած Հացիկ, Բամբակաշատ, Նոր Արտագերս, Արմավիր և Մրգաշատ գյուղերում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը տեղեկացրեց, որ իրենց գյուղում հակակարկտային կայան չկար, ուստի հույս ունեն, որ նոր տեղադրվող հակակարկտային կայանը կարդարացնի իրեն: «Հուսով ենք: Մեր կողմից բացթողումներ չեն լինի հաստատ: Մեր մոտ չկար, սա առաջինն էր: Գոհ ենք: Ժողովուրդն իրեն առաջարկեց, նա էլ ժողովրդի խոսքը չմերժեց»,- ասաց գյուղապետը:

Իր հերթին Մրգաշատ գյուղի գյուղապետ Գևորգ Դանիելյանը ևս ասաց, որ իրենց գյուղում հակակարկտային կայան չկար: «Մեկը Գագիկ Ծառուկյանն է տեղադրել, չորս հատ էլ վարչապետն է խոստացել, որ կտեղադրի: Ինձ թվում է, որ այս ամենից հետո շատ լավ կլինի: Ես ասեմ, որ միշտ էլ հակակարկտային կայաններն օգնել են, պարզապես այս տարվա կարկուտը 20-30 սմ կարկուտ է եղել: Ես գիտեմ, որ հակակարտային կայանները կրակել են կարկուտից առաջ, պարզապես կարկուտն էր շատ ուժեղ»,- նշեց Գևորգ Դանիելյանը:

Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանի խոսքերով՝ իրենց գյուղում նույնիսկ մեկ հակակարկտային կայանն է քիչ, որը չկար, և «Ծառուկյան» հիմնադրամն է տեղադրում: «Բնականաբար, մենք շատ ուրախ ընդունեցինք և մոտ 100 հա տարածք անվտանգ կլինի: Տա Աստված, որ լավ լինի ու լավ գործեն: Երբ չկար, կախված էինք նրանից, թե ուրիշ գյուղերում հակակարկտային կայանները կկրակե՞ն, թե՞ ոչ: Իսկ եթե մի քանիսն էլ լինեն մեր գյուղում, ավելի վստահ կզգանք»,- նման կարծիք հայտնեց Արմավիրի գյուղապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում