Պակիստանի հյուսիս-արևմուտքում` Աֆղանստանի հետ սահմանակից Հյուսիսային Վազիրիստան շրջանում, այս գիշեր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անօդաչուների կողմից հրթիռակոծման հետևանքով 8 մարդ է սպանվել, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հարձակման թիրախը Միրանշահ քաղաքի բնակելի տներից մեկն էր: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ` ենթադրվում է, որ հարվածի պահին այնտեղ են գտնվել պակիստանյան «Թալիբան» շարժման գրոհայիններ:
ԿՀՎ-ի ավիացիայի հարձակումը պաղեստինյան տարածքի վրա առաջինն է Պակիստանում նոր կառավարության ձևավորումից և Նավազ Շարիֆի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո: Շարիֆը պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել երկրի հյուսիս-արևմուտքում անօդաչուների հարվածները, քանի որ դրանք խախտում են Պակիստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Դիտորդների կարծիքով` այն փաստը, որ ամերիկացիները ուրբաթ օրը Շարիֆի կառավարության ձևավորումից գրեթե անմիջապես հետո հարձակվել են պակիստանյան թիրախների վրա, վկայում է, որ Վաշինգտոնը չի ցանկանում հաշվի առնել Պակիստանի նոր իշխանությունների պահանջները:








































