Գոլանի բարձունքներում Սիրիայի և Իսրայելի միջև բաժանարար գծում տեղակայված խաղաղապահների մանդատը թույլ չի տալիս ռուս զինծառայողներին ուղարկել այդ շրջան ՄԱԿ առաքելության կազմում: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Նա մեկնաբանել է, որ Սիրիայի և Իսրայելի միջև արձանագրությունը թույլ չի տալիս ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների մասնակցությունն այս առաքելությանը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Գոլանի բարձունքներում փոխարինել Ավստրիայի զորախմբին, եթե ՄԱԿ-ը տա իր համաձայնությունը և դրանում հետաքրքրված լինեն տարածաշրջանի երկրները:








































