Իսպանացի ուսանողների ստեղծած Arkyne Technologies ընկերությունը ներկայացրել է Bioo ծաղկամանը, որի միջոցով կարելի է լիցքավորել սմարթֆոնն ու այլ բջջային սարքեր։ Հոլովակն այն մասին, թե ինչպես է սարքն օգտագործվում, հայտնվել է YouTube վիդեոհոսթինգում։
Էլեկտրականությունը գեներացվում է ֆոտոսինթեզի ճանապարհով։
Օրվա ընթացքում ծաղկամանը կարող է լիցքավորել 2-3 սմարթֆոն։ Bioo-ի նախնական գինը 99 եվրո է։









































