Saturday, 04 07 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները

Մեսութ Յըլմազը ցուցմունք է տվել 19 տարի առաջ Թուրքիայում կատարված հետմոդեռնիստական հեղաշրջման գործով

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին վարչապետներից Մեսութ Յըլմազը հարցաքննվել է 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործով:

Թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դա տեղի է ունեցել այդ հեղաշրջումից ավելի քան 19 տարի անց: Յըլմազը հանդես է եկել վկայի կարգավիճակով: Նա պատասխանել է հեղաշրջման ժամանակ կոալիցիոն կառավարության վրա զինվորականների գործադրած ճնշումների մասին հարցերին, որոնք հանգեցրել են Նեջմեթթին Էրբաքանի գլխավորած կառավարության հրաժարականին:

Յըլմազն ընդգծել է, որ տեղյակ չի եղել ճնշումների մասին՝ նշելով, որ իր կառավարության վրա, որը հաջորդել է Էրբաքանի կառավարությանը, չեն եղել ճնշումներ:

Հիշեցնենք, որ Մեսութ Յըլմազը մոտ երկու տարում երեք անգամ դարձել է Թուրքիայի վարչապետ՝ 1991 և 1996 թվականներին (մի քանի ամսով) և 1997-1999 թվականներին:

Ի դեպ, հետմոդեռնիստական հեղաշրջման գործով դատավարություն անցկացնելը Թուրքիայում (և ոչ միայն) մեկնաբանվում է նաև որպես ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական վրեժ, քանի որ այդ հեղաշրջումից հետո նա մի քանի ամսով հայտնվեց բանտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում