Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայաստանում ռազմական տեխնիկա արտադրելը շատ ռեալ է. ՆԱՍԱ-ի փորձագետ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների խորհրդի (AESA) ղեկավար կազմի անդամ, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի էլեկտրոինժեներ Ռիչարդ Օհանյանը ապրիլյան պատերազմի ֆոնին ՀՀ ղեկավարության ուշադրությունն է հրավիրում ՀՀ-ում ռազմական տեխնոլոգիաների արտադրություն կազմակերպելու անհրաժեշտության վրա:

Պարոն Օհանյան, գիտեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում ապրիլի սկզբին: 2015 թ. երբ դուք Երևանում էիք, հարցազրույցներից մեկում խոսել էիք Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի ստեղծման մասին և նշել էիք, որ որ դա ռազմավարական արժեք ունի Հայաստանի համար: Որքանո՞վ է ռեալ նման ծրագրի իրականացումը:

Բարց հարց է, բայց, իմ կարծիքով, դա շատ ռեալ է: Այո, գիտահետազոտական աշխատանքները և ժամանակների պահանջը, նաև պատերազմներն ազդում են որևէ երկրում որևէ ոլորտի արագ զարգացման վրա: Բացի այդ, մասնագետները, որ աշխատում են համարյա նույն ոլորտների շրջանակներում, կարող են արագորեն իրենց գիտական ներուժն օգտագործել  նմանատիպ ոլորտների զարգացման համար: Ցանկացած էլեկտրոնային ինժեներ, որ աշխատում է բջջային հեռախոսների կամ պլանշետների դիզայնով և արտադրությամբ, կարող է աշխատել նաև ռադարների դիզայնով: Նրանք, որոնք աշխատում են արբանյակների դիզայնով, կարող են նաև աշխատել դրոնների դիզայնով: Հայաստանում այսօր կան բավարար չափով գիտնականներ և ինժեներներ, որոնք կարող են սկսել հենց Հայաստանում զբաղվել տիեզերական տեխնոլոգիական ոլորտով: Իսկ եթե ուզում ենք լուրջ արդյունքների հասնել, պետք է պետական և անձնական բիզնեսների լուրջ ռեսուրսներ տրամադրվեն՝ սատեղծելու համար փձորձ և գիտելիքների կուտակում, որը կհանգեցնի Հայաստանում տիեզերական տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներուժը ռազմական տեխնիկա արտադրելու հարցում:

Հայաստանն ավելի շատ պետք է զարգանա այս ուղղությամբ: Պետք է ծրագրեր մշակել և աշխատանքի անցնել, որպեսզի մեր արտադրանքների որակը բարձրացնենք և կարողանանք գլոբալ մասշտաբում մրցակցել մյուս երկրների հետ: ՀՀ-ն ուրիշ ելք չունի, բացի այն, որ լուրջ ներդրումներ անի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Գիտությունն ու տեխնոլոգիան Հայաստանում չի կարելի զարգացնել գեղեցիկ խոստումներով միայն, դա լուրջ ռեսուրսներ և բյուջե է պահանջում: 1961 թվականին Կոնգրեսում Քենեդիի հայտնի ելույթից հետո, երբ ամերիկացիները նպատակ դրեցին մարդի իջեցնել Լուսնի վրա, միայն ՆԱՍԱ-ի բյուջեն Ամերիկայի բյուջեի մոտ 5 տոկոսն էր, չհաշված ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի բնագավառում աշխատող ընկերություններում ծախսվող գումարները:  Դա բավական լուրջ հանձնառություն և գումար էր այն ժամանակվա չափանիշներով:

Այսօր, երբ նոր տեխնոլոգիաները, պրոֆեսիոնալիզմը և գիտությունն է օգտագործվում ռազմական աշխարհում վերջին սրենդի զենքեր արտադրելու համար, չի կարելի միայն կամավորներով, աղոթքներով կամ հայրենասիրական ոգով կռվել այդ զենքերի դեմ: Այս 4-5 օրվա պատերազմում մենք մեծ գին վճարեցինք և ապագա պատերազմներում էլ վճարելու ենք, եթե չփոխենք իրավիճակը»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում