Ամերիկյան «Ատլանտիս»-ով տիեզեք թռած և անկշռելիության պայմաններում 2 շաբաթ անցկացրած մկները Երկիր են վերադարձել վնասված լյարդով, հայտնել են գիտնականները Plos One-ում հրապարակած հոդվածում:
«Մինչև այդ հետազոտությունը մենք գրեթե տեղեկատվություն չենք ունեցել այն մասին, թե ինչպես է տիեզերք թռիչքն ազդում լյարդի վրա: Մենք իմացել ենք, որ տիեզերագնացները հաճախ վերադարձել են Երկիր շաքարախտ հիշեցնող ախտանիշներով, սակայն դրանք սովորաբար արագ անցել են»,- հայտարարել է Կոլորադոյի համալսարանից Կարեն Յոնշերը:







































