Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Նոր համալսարան` նոր երկրի համար

Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանի կրթական ոլորտի վրա պետական հատկացումների չափաբաժինը մեծացնելու մասին: Բայց բերվող փաստարկներն ու գործիքները չափազանց բոբիկ ու կտրված են արդի համաշխարհային կրթական միտումներից:

Ի սկզբանե, դասական համալսարանները մինչև 17-19-րդ դարերը միայն կրթական հաստատություններ էին:

Բոլոնիան, Սորբոնը, Օքսֆորդը, Քեմբրիջը, Սալամանկան, անգամ ամերիկյան առաջին համալսարան Հարվարդը դպրոցներ էին, որտեղ հոգևորականները դասավանդում էին հոգևորականներին: Պիեռ Աբելյարն ու Ուիլյամ Օքքամը մտածողներ էին, ովքեր դրեցին համալսարանական կրթության հիմքերը: Ի՞նչն է հետաքրքիր. համալսարանները դարձան աշխարհում առաջին «կորպորացիաները», հասարակություններ, որ բաժանված էին իրենց անդամներից և գործում են թագավորական «խարտիաների»` կանոնադրությունների միջոցով:

Մեծն բնահետազոտող Ալեքսանդր ֆոն Հուլբոլդտը լուսավորիչ Ֆրիդրիխ Շլեյերմախերի գաղափարների հիման վրա ստեղծեց նոր, երկրորդ տիպի` հետազոտական համալսարանը: Դա աշխարհիկ դպրոց էր, որտեղ տիրապետում էին թե՛ մտածողության, թե՛ կառավարման ազատությանը, իսկ դասավանդումը համատեղվել էր գիտական աշխատանքի հետ: Պրոֆեսորները ոչ միայն ուսուցիչներ էին, այլ առաջին հերթին գիտնականներ: Եվրոպայից այդ մոդելը վերցրին ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Մեր համալսարանները հիմնված են հուլբոլդտյան մոդելի վրա:

Համալսարանների երրորդ տիպը որևէ մեկը հատուկ կերպով չստեղծեց, բայց, կարծում եմ, երբ ժամանակն ամեն ինչ դնի իր տեղը, դրա փաստացի հիմնադիր կհամարվի Ֆրեդերիկ Թերմընը` Սթենֆորդի համալսարանի պրոռեկտորն ու էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի դեկանը: Նրա ջանքերով Սթենֆորդում ներգրավեցին կիրառական աշխատանքի դաշնային պատվերները, ստեղծվեց Սթենֆորդի տեխնոպարկը, հիմնվեց համալսարանին առընթեր առաջին քայլը (startup)` Hewlett-Packard-ը: Թերմընի ջանքերի շուրջ տարիներով մի բույլ ստեղծվեց, որը մեզ հայտնի է Սիլիկոնային հովիտ անվամբ: Այսպիսին են այսօրվա կրթության առաջատարները` Սթենֆորդը, Հարվարդ-MIT-ը, Քեմբրիջը:

Դասարանական համալսարանը կրթությունն է, հետազոտականը` կրթությունն ու գիտությունը, նորարարականը` կրթությունը, գիտությունը և բիզնեսը: Քանի դեռ ողջ աշխարհը փուլերը միավորում էր մեկ շղթայի մեջ, մենք հայերս ԽՍՀՄ-ում Ռուսաստանի հետ այդ շղթան սղոցում էինք: Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում համալսարանական կրթությունը շատ դեպքերում թույլ էր: Միութենական կրթական համակարգի առանձնահատկությունը գիտահետազոտական ինստիտուտներն էին, զուտ հետազոտական հաստատություն, որը որևէ կերպ կապված չէ կրթության հետ: Համալսարանական դասախոսներն ու պրոֆեսորները հաճախ ուժեղ էին դասավանդման ոլորտում, բայց ետ էին մնում և մնում են գիտության առաջընթացից, երբեմն շատ զգալիորեն, իսկ նորարարությունները որևէ կապ չունեին ո՛չ գիտության, ո՛չ կրթության հետ:

Ինչպե՞ս են կապված համալսարաններն ու նորարարությունները

Ինչո՞ւ է նորարարական համալսարանը դառնում նորարարական բույլի միջուկը: Առաջին հերթին նա կոմերցիալացման համար պիտանի գիտելիքի աղբյուր է: Նրանում հիմնարար հետազոտությունները հարստացնում եմ կիրառականը, կիրառականը` ճարտարագիտականն ու գործնականը: Գնում է և ամենօրյա հակառակ` տեղեկատվական փոխանակման գործընթաց` տնտեսությունից գիտություն: Գիտությունը չի մեկուսանում «փղոսկրե աշտարակում», այլ ապրում է իրական աշխարհում, զգում է նրա զարկերակը (բայց կուրորեն չենթարկվելով նրան): Երկրորդ` այն կադրերի աղբյուր է: Համալսարանի հանրությունն իր բույլի նորարարական միջավայրին ապահովում է ձեռնարկատերերով, ճարտարագետներով, կառավարիչներով և պարզապես շրջանավարտներով, ովքեր պահպանում են կապը ալմա-մատերի հետ` նախկին ուսանողներից մինչև նախկին դասախոսներ: Իսկ նորարա-շրջանավարտները վերադարձնում են համալսարանին իրենց կապերը, զոհողություններն ու պարզապես ակտիվ օգնությունը: Երրորդ` այն մշակույթի և կյանքի աղբյուր է: Երբ նորարարները կտրվում են գիտությունից, նրանց նորարարությունները ծամծված են դառնում, կորպորատիվ միջավայրում նոր գաղափարները ավելի հազվադեպ են ծվում և վերջապես դադարում են: Երբ պրոֆեսորը կտրվում է գիտությունից և կյանքից, նրա աշակերտներն իզուր ժամանակ են կորցնում` սովորելով արդեն մեռած և անպիտան տեսություններն ու հմտությունները: Դե իսկ երբ գիտնականը կտրվում է կյանքից, նա վերածվում է իր գերակշռության և հանճարեղության մեջ համոզված գոռոզ մի ոչնչության` զբաղված միայն իր մտավոր ինքնաբավարարմամբ: Բոլոր երեք դասերի մտավորական վերնախավին ծայրահեղ անհրաժեշտ է շփվել երիտասարդության հետ ոչ միայն այն պատճառով, որ վերջինս քաշում է իրենց փորձն ու գիտելիքները, ինչպես սպունգը ջուրը, այլև` որ երիտասարդությունը չի ընդունում հեղինակությունների, չգիտե, թե ինչ են արգելքները և կարող է այնպիսի հարց տալ, որ ոչ մեկի մտքով չանցնի, կամ կարծիք հայտնել, որ ավագ սերունդը կվախենար տալ: Փոխաբերաբար ասած` առանց մշտական դասավանդման մտավորականի ականջներում մամուռ կբուսնի:

Ի՞նչ են նորարարությունները

Նորարարությունները կապվում են «կոշտ» բնական գիտությունների, մաթեմատիկայի և ֆիզիկայի հետ: Եվ դա լիովին սխալ է: Համալսարանների ստեղծման պահից ստիպված ենք լինելու պատռել «ֆիզիկոսների» և «գրականագետների» փոխադարձ ատելության ավանդույթը: Խորհրդային ժամանակներում, երբ ամեն ինչ ենթարկեցվել էր պաշտպանական նպատակներին, բնագիտական և ճարտարագիտական մասնագիտություններով գիտնականների և շրջանավարտների քանակությունը գերազանցում էր հասարակագետների և հումանիտար մասնագետների քանակը: Արդյունքում տուժեցին բոլորը: Նոր համալսարանում պետք է ներկայացված լինեն մարդկային փորձի բոլոր ոլորտները` ինչպես գիտական, այնպես էլ մշակութային: Բնական գիտությունները` ֆիզիկայից տեկտոնիկան, կյանքի մասին գիտությունները` բջջային կենսաբանությունից մինչև հնաբուսաբանությունը, ճարտարագիտությունը` մեխանիկայից մինչև ծրագրավորումը, հանրային գիտելիքները` տնտեսագիտությունից մինչև մարդաբանությունը, հումանիտար գիտությունները` լեզվաբանությունից մինչև փիլիսոփայության և մշակութային դիսցիպլինները` ճարտարապետությունից մինչև դերասանի վարպետությունը, այս ամենը համալսարանում պարտադիր կարգով պետք է լինի ի սկզբանե: Մեկնարկում նպատակահարմար է համալսարանում յոթ դպրոց հիմնել գրեթե նույն հզորությամբ` 100-120 ուսուցիչներով (մոտավորապես ֆակուլտետների նման, բայց յուրաքանչյուրը մի քանի տասնյակ ամբիոններով), բնագիտական դպրոց, ճշգրիտ գիտությունների դպրոց, ճարտարագիտության դպրոց, կյանքի մասին գիտությունների դպրոց, հանրային գիտելիքների դպրոց, հումանիտար գիտելիքների դպրոց և մշակույթի դպրոց:

Շատ կարևոր է, սակայն, համալսարանի կառուցվածքում փոփոխականություն դնել: Գիտությունների կառուցվածքը հավերժ չէ, կենդանի գիտության մեջ ողջ ընթացքում նոր սեգմենտներ են ծնվում, և մեռնում են հները: Համալսարանի կառուցվածքը չի կարելի կռել երկաթից: Որքան հնարավոր է շատ ուսումնական ծրագրեր և հետազոտություններ պիտի կենտրոնացվեն միջդիսցիպլինային ոլորտներում և կենտրոններում: Բոլոր յոթ դպրոցների տարբեր ամբիոններում կրթության կոմբինացիան մեկ գիտական ղեկավարի ղեկավարությամբ թույլ կտա հարյուրավոր տարբեր մասնագիտացումների մասնագետներ պատրաստել:

Գիտելիքների ազատությունը նշանակում է նաև, որ ստիպված ենք ինելու ազատվել «ծամծված բաների» նկատմամբ վերամբարձ արհամարհանքից և շնորհալիությունը գիտելիքից տարբերել: Սթենֆորդում պրոֆեսորը կարող է մի քանի գիտական աշխատանք գրել ծանոթությունների կայքերում և սոցիալական ցանցերում մարդկանց վարքի մասին, իսկ մեզ մոտ պետական գրանտատուները կծիծաղեն նման հայտի վրա, չնայած որ «ցանցով» ամուսնություններն ու շփումը արմատապես փոխում են մեր սոցիումի մաշկը: Դրա փոխարեն ամեն մի արկածախնդիր հարգանքի է արժանանում ներկայանալի տեսքի և սոսկալի խելացի բառերի համար:

Որտեղի՞ց վերցնել կադրերին

Արտերկրո՞ւմ, թե՞ ոչ: Օտարերկրացիների՞, թե՞ հայրենակիցների: Այստեղ միանշանակ պատասխան չկա, ամեն ինչ կախված է առարկայական ոլորտից: Տեխնիկական և բնական գիտությունները ԽՍՀՄ-ում մրցունակ և պահանջված էին, արդյունքում մեր ոսկե ֆոնդի հսկայական տոկոսն այժմ գտնվում է արտերկրում, Հայաստանում մնացել են միայն վարչական աշխատողներն ու ոչ մրցունակ և համաշխարհային առաջընթացից ետ մնացած թոշակառուները: Բնական գիտություններում մեր հաջողություններն անհավասար են, ճարտարագիտական և հատկապես համակարգչային գիտություններում` բավական համեստ (շնորհակալություն ասենք Ստալինին գենետիկայի և կիբեռնետիկայի ոչնչացման համար): Հասարակագիտության մեջ մենք մասնագետներ գրեթե չենք ունեցել, բայց դրանք գրեթե չկան նաև արտերկրում: Իսկ ռուսական հումանիտարները Ռուսաստանից դուրս գործնականում պահանջված չեն եղել, և բոլորն էլ այստեղ են: Հիմնական խնդիրը դասավանդման լեզուն է: Անգլերենը ժամանակակից լատիներենն է, գիտական հրապարակումների, տնտեսության մշակույթի 80 տոկոսի լեզուն, աշխարհի lingua franca-ն: Չի կարելի գեթ մեկ շրջանավարտ բաց թողնել համալսարանից առանց դրա ազատ իմացության կամ պահել թեկուզ մեկ պրոֆեսորի, որ չգիտի անգլերեն: Բայց ուսուցումը չի կարելի փոխարինել անգլերենով, թեկուզ միայն նրա համար, որ հայերենը մեր մշակույթի լեզուն է: Քանի՞ լումա արժի այդ համալսարանը, եթե այն չի դառնալու մեր ժամանակակից մշակույթի սրբավայրը: Բայց կադրերի դեֆիցիտի խնդիրը լուծելը չափազանց հեշտ է, եթե աշխատանքի ընդունենք ոչ թե վետերանների, այլ երիտասարդ գիտնականների, որոնց կյանքը դեռ առջևում է, իսկ իրենք` էներգիայով լեցուն: Սերնդափոխությունը խախտվել է դեռ 1970-ականներին, իսկ այսօրվա մանկավարժներից և գիտաշխատողներից ժառանգելու ոչ մի բան չկա: Նոբելյան մրցանակները թեև տալիս են պրոֆեսորներին, բայց հաճախ այն բացահայտումների համար, որ արել են ասպիրանտ եղած տարիներին:

Ի՞նչ արժե դա

Թանկ: Շատ թանկ: Ես չգիտեմ` Հայաստանը կարո՞ղ է իրեն նման համալսարան ունենալու շքեղություն թույլ տալ: Ռուսները, օրինակ, հասկացել են, որ այդ մակարդակի համալսարան կարող են թույլ տալ միայն մեկ հատ: Պարզ հաշվարկ անենք անձեռոցիկի վրա: Առաջատար համաշխարհային համալսարաններում մեկ դասավանդողին` հրահանգչից և ասիստենտից մինչև պրոֆեսոր բաժին է հասնում 3-5 ուսանող և 1-2 ասպիրանտ (ավելի ճիշտ, դոկտորանտ), իսկ հաշվի առնելով մագիստրական կրթության արհեստավարժ դպրոցները (բժշկական, բիզնեսի, իրավունքի և ճարտարագիտական)` մագիստրական և դոկտորական մակարդակի 6-7 ուսանողներ: Դասավանդողի բեռնվածությունը չպետք է կիսամյակում երկու ակադեմիական ժամից ավելի լինի, այլապես նոր կուրսերի, գիտության և նորարարությունների մասին կարելի է չհիշել, պրոֆեսորը կվերածվի լավ քշած ձիու` ամբիոնում տասնամյակներով փնթփնթալով նույն կոնսպեկտով: Եվ մեզ պետք է լրացնել վերոնշյալ բոլոր ուղղությունները: Դա նշանակում է բոլոր մակարդակների 600-800 դասավանդողներ: Պահանջված ոլորտում պրոֆեսորի աշխատավարձի եզրագիծը 165-190 հազար դոլար է ուսումնական տարվա համար: Ավելի քիչ պահանջված գիտություններն ավելի էժան արժեն, մոտ երկու անգամ: Ասիստենտի համար նվազագույն շեմը մոտ 60 հազար դոլար է: Պատկերացնենք, միջին դասավանդողի միջին աշխատավարձը կազմում է մոտ 120 հազար դոլար (իսկ երիտասարդների վրա կարելի է շահել ևս 10-20 հազար դոլար): Որպեսզի մասնագետները գան այստեղ որտեղից ասես և հաճույքով, շարունակելով վճարել տան համար և ապահովելով ժամանակավորապես չաշխատող կանանց, նրանց պետք է առաջարկել 30 տոկոս ավելին: Ավելացնենք ևս երրորդ մասը սոցիալական հարկերի համար: Այսպես` այդ ողջ գումարը կազմում է 100-ից 167 մլն տարեկան միայն դասավանդողների աշխատավարձերի համար: Եվս 40 տոկոսով այդ գումարը կավելացնի անձնակազմը, ամեն մի պրոֆեսորի անհրաժեշտ է քարտուղար, երկու ասիստենտ, լաբորանտ, նաև համալսարանի ապարատը: Այսպես աշխատավարձերի ֆոնդը տարեկան կկազմի 150-250 մլն դոլար: Դա օպերացիոն բյուջեի մոտ կեսն է: Ընդհանուրը` 300-500 մլն դոլար տարեկան: Մեկնարկային ծախսերը ներառում են նաև շինությունների կառուցումը, տարածքը, լաբորատորիայի, գրադարանների, լսարանների սարքավորումը: Որպեսզի համալսարանի նյութական բազան համապատասխանի գիտության ամենաառաջավոր պայմաններին և չհնանա թեկուզ հինգ տարվա ընթացքում, հարկավոր է դրա տակ ամորտիզացիայի առավելագույն ծավալ դնել: Բարդ տեխնիկայի համար կպահանջվի երեք, պարզի համար` 10 տարի: Այսկերպ, սարքավորումների գնման 10-ամյա բյուջեն կպահանջի մոտ 2 մլրդ դոլար: Համալսարանի համար անհրաժեշտ է առնվազն 500 հազար քառ.մ տարածք: Լաբորատորիաների մասնաշենքն ու թվային կենտրոնները հատուկ որակյալ շինություններ են պահանջում: Ժամանակակից նանոտեխնոլոգիական համակարգը կամ սերվերը, օրինակ, պահանջում է խոնավության, վիբրացիայի, սնուցման հատուկ ռեժիմներ, այլապես դուրս կգա շարքից` իր հետ տանելով ներդրումների միլիոնավոր դոլարները: Մնացած ամեն ինչը` ուսումնական և գրասենյակային շենքերը, մարզական կառույցները, հանրային շինությունները, հանրակացարանները, դասավանդողների տները կառուցվում են ավել կամ պակաս չափորոշիչներով: Դե իսկ լավ տարածքը սկսվում է մի քանի քառ. կմ-ից և հասնում մի քանի տասնյակ քառ.կմ-ի: Դա ևս 3 մլրդ դոլար: Այսկերպ` 5 մլրդ միանգամից և 500 մլն դոլար ամեն տարի 15 տարվա ընթացքում: Քանի դեռ համալսարանը չի կուտակել գիտական և տնտեսական կշիռ, ձիրք չի հավաքել, քանի դեռ նրա շրջանավարտները չեն հարստացել: Այն ժամանակ նա կարող է իր վրա վերցնել բյուջեի մի մասը, օրինակ 10 տոկոս` 10 տարի անց, կամ 30 տոկոս` 15 տարի անց: Մնացած մասը, այդուհանդերձ ստիպված ենք լինելու վերցնել բյուջեից: Համալսարաններն ինքնաբավ չեն, անգամ լավագույնները: Նրանք ազգային տնտեսությունների հիմնասյունն են, իսկ շահույթի կենտրոնները` նորարարական բույլ նրանց շուրջ:

Քսել առանց այն էլ համեստ ֆինանսները տասնյակ ուսումնական հաստատությունների վրա, ինչպես կարագը` հացի, արդյունավետ չէ: Մենք այլևս չենք կարող մեզ նման բան թույլ տալ: Մեզ պետք է լավագույն համալսարանը, որ մենք կարող ենք ստեղծել: Միայն այդ դեպքում գումարները հնարավոր է ճիշտ ծախսել:

Ինչպե՞ս ստեղծել համալսարան

Այստեղ պատասխանը պարզ է: Զրոյից: Իհարկե, կարելի է հին համալսարաններից որևէ մեկը վերափոխել նոր տիպի համալսարանի: Կարելի է միավորել մի քանի դպրոցներ: Բայց ինստիտուցիոնալ մշակույթների միավորումը և դրանք նորով փոխարինելը բավական ժամանակ կխլի, կարևորը նկատելի կլինեն անգամ տասնամյակներ անց, իսկ շահումը փոքր կլինի: Հայաստանում ոչ մի կրթական հաստատություն պատրաստի վիճակում չունի այն գիտական, մարդկային և մշակութային ներուժի անգամ տասներորդ մասը, որը պետք է մեզ:
Եվ իրականում դա սովորական իրավիճակ է Հայաստանի համար: Ուստի ճիշտ կլինի ամեն ինչ կառուցել զրոյից: Նոր համալսարան` նոր կառուցվածքով, նոր ծրագրերով, նոր մարդկանցով և նոր ծրագրով: Նոր համալսարան` նոր տնտեսության և նոր երկրի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում