Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հորդորել է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա ծավալում: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադրությունը բավականին անկայուն է՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ղեկավարն ապրիլի 20-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկնի հետ կայացած հանդիպմանը:
«Մեզ հարկավոր չէ ևս մեկ պատերազմ աշխարհում: Ես այդ հակամարտությունը քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսաստանը և Իրանը այլ պետությունների հետ համագործակցությամբ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի»,-հավելել է իրանցի քաղաքական գործիչը:








































