Համբարձման կղզին փոքր կանաչ կետ է Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում, որտեղ միաժամանակ և՛ ցուրտ է, և՛ շոգ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Մեթյու Թեյլորին:
Դա բրիտանական տարածքի մաս է Բրազիլիայի և Աֆրիկայի միջև:
Պաշտոնապես այնտեղ բնակչություն չկա: Բրիտանիայի իշխանությունները տեղի 800 բնակիչներին կղզում մշտական բնակության իրավունք չեն տրամադրում՝ չնայած շատերն այդտեղ տասնամյակներ են ապրում:
Այնտեղ գնալու համար անհրաժեշտ է կղզում թագուհու ներկայացուցչի՝ ադմինիստրատորի գրավոր թույլտվությունը:
Օդանավակայանը կառավարում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը: Այնտեղից NASA-ի մասնագետները հետևել են Լուսնի վրա «Ապոլոն» տիեզերանավի վայրէջքին:
Այնտեղ բլուրների գագաթներին տարբեր մոդիֆիկացիաների արբանյակային ալեհավաքներ կան, բայց ոչ ոք առանձնապես չի ուզում պատմել՝ ով և ինչ է գաղտնալսում իրենց օգնությամբ:















































