ԴԱԻՇ-ի գրոհայինները խոցել են Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական բանակի տանկ՝ գրում է Haber7 թերթը։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Պատասխան կրակից ԴԱԻՇ-ի 32 գրոհային է ոչնչացվել։
Թուրքական բանակի տանկային գումարտակը ներկայում տեղակայված է իրաքյան Նայնավա նահանգում՝ աշխարհազորին նախապատրաստելու համար ԴԱԻՇ-ի դեմ պայքարին։ Թուրքական կողմի վարկածով՝ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրաքի իշխանությունների հետ։ Բաղդադը, սակայն, մեղադրել է Թուրքիային ռազմական ներխուժման համար և պահանջել դուրս բերել զորքերը երկրի տարածքից։










































