ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընթացքում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթ ունեցավ՝ մասնավորապես ՌԴ պատվիրակներին ներկայացնելով Ադրբեջանին վաճառված ռուսական զենքի հետևանքները:
Նիստից հետո «Առաջին լրատվականի հետ զրույցում Է. Մարուքյանը նշեց, որ ՌԴ պատվիրակները բախվել են իրականության հետ. «Հայաստանում կա լուրջ դժգոհություն, և դա ոչ միայն ընդդիմադիր ուժերի կողմից է ներկայացվում, այլ նաև իշխանական»:
Է. Մարուքյանի հավաստմամբ՝ ռուս գործընկերները մտահոգված են հայկական մամուլի լուսաբանումերից. «Նրանք մտահոգված են Հայաստանում առկա հակառուսական տրամադրություններից, իրենց ելույթներում ներկայացվեցին այդ մտահոգությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում









































