ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կքննարկեն օգնությունը Լիբիային, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ռազմավարությունը, միգրացիոն ճգնաժամի արտաքին ասպեկտները և Արևելյան գործընկերությունը, այդ թվում՝ առաջին անգամ կանդրադառնան Ուկրաինա-ԵՄ ասոցացման թեմայով Նիդերլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքներին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Կբարձրացվի Անկարայի հետ ԵՄ-ի ձեռք բերած միգրացիոն համաձայնագրի արդյունավետության հարցը։
Կքննարկվեն հարաբերությունները ԵՄ արևելյան գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, և նախապատրաստությունը ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպմանը, որը կկայանա մայիսի 23-ին։







































