Կիրակի օրվանից ավելի քան 150 երկրներ կանցնեն պոլիոմելիտի դեմ նոր պատվաստանյութի կիրառման՝ գրում է bbc.com-ը:
Հազարավոր մասնագետներ հաջորդ երկու շաբաթների ընթացքում 155 երկրներում կհետևեն նոր պատվաստանյութին անցմանը:
Փոփոխությունը հիմնականում վերաբերում է զարգացող երկրներին, թեպետ դրանք կվերաբերեն նաև ավելի հարուստ երկրներին, ինչպիսիք են Ռուսաստանը և Մեքսիկան:
Պատվաստանյութի նոր տարբերակը այլևս չի պարունակի պոլիոմելիտի վիրուսի 2-րդ թուլացված տիպը, որը ոչնչացվել է 1999թ.:










































