Ամերիկացի գիտնականների և հոգեբաների խումբը հետազոտություններ են կատարել պարզելու համար, թե ինչպես է կլիման ազդում բառապաշարի վրա, հայտնում է gogetnews.info-ն:
Վերլուծվել են ավելի քան 300 լեզուներ և դիալեկտներ: Արդյունքում պարզվել է, որ մոտավորապես 50-ի մոտ ձյուն և սառույց բառերը հնչում են նույնանման: Պարզվել է, որ այդ օրինաչափությունը հատուկ է տաք երկրների համար:
Սկզբում գիտնականներն իրենց առջև խնդիր են դրել իմանալու, թե ինչպես են հյուսիսային ժողովուրդները բնության տարբեր երևույթներ անվանում իրենց լեզվով: Տվյալների մշակման ընթացքում հաստատվել է, որ էսկիմոսները ձյան մասին կարող են խոսել մի քանի տարբեր բառերով:







































