Հայաստանում լրջագույն մտահոգություն կա Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ, որոնք տարբեր մակարդակներով հնչեցվել են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Այն հանգամանքը, որ զենքը կարող էր ձեռք բերվել այÕ ¬ պետություններից, ոչ թե Ռուսաստանից, հիմնավորում չէ: Առաջին հերթին հարկավոր է նկատի ունենալ, որ Հարավայի Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակն ունի տարբեր բաղադրիչներ: Չհասկանալ այդ բաղադրիչները, չի կարելի, դա կարելի է համարել անհեթեթ մոտեցում: Այստեղ կան տարբեր գործոններ, որոնց ամբողջական համադրման արդյունքում պետք է գնահատել` ՀԱՊԿ անդամ պետության նկատմա՞մբ է կիրառվել այդ զենքը, թե ոչ անդամ պետության նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության և անկախության երաշխավորն է, և բոլոր այն գործողությունները, այդ թվ ում նաև ռազմական գործողությունները, որոնք իրականացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ և խաղաղ ժողովրդի նկատմամբ, դա մենք դիտարկում ենք որպես մարտահրավեր և սպառնալիք Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,- նշեց Նահապետյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ՌԴ-ից գնված զենքը Ադրբեջանն օգտագործում է ոչ թե ՀԱՊԿ անդամ Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի դեմ, որը ՀԱՊԿ անդամ չէ:
Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները բացեիբաց և տարբեր ատյաններում հայտարարել են, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: «Ես կարծում եմ, որ մեր գործընկերները, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամ պետությունները, պետք է հաշվի նստեն այս մոտեցման հետ»,- ասաց պատգամավորը:
Կորյուն Նահապետյանը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հայկական կողմի մտահոգություններն ու հնչող հայտարարություններն ուշացած են: Նրա խոսքով՝ այդ մասին միայն այս պահին չէ, որ հայտարարվել է:








































