ԱՄՆ-ում չեն պլանավորել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուժով հեռացնել, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես չգիտեմ այն մասին, որ ԱՄՆ-ն չափազանց շատ է մոտեցել սցենարին, որտեղ նրանք պատրաստ են եղել նախագահ Ասադին հեռացնել իշխանությունից ռազմական ուժ կիրառելով: Դա այն չէ, ինչը երբևէ պնդել է նախագահը (Բարաք Օբամա)»,- հայտնել է Էռնեստը:
Նրա խոսքերով՝ Օբաման դիտարկում է Սիրիայում ռազմական միջամտությունը, հաշվի առնելով ահաբեկչության վտանգավորությունը և երկարաժամկետ ցամաքային գործողությունների հետևանքները: «Նախագահը ընդունում է, որ դա (ցամաքային գործողությունները) նույնպես ԱՄՆ հետաքրքրությունների շրջանակներում չեն»,- ասել է նա:







































