Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը պատմել է երկրում պատերազմի հետևանքների մասին, հայտնում է Associated Press-ը:
«Ահաբեկիչներին հաջողվել է ոչնչացնել ենթակառուցվածքների մեծ մասը և թափել շատ արյուն, սակայն նրանք չեն կարողացել հասնել իրենց հիմնական նպատակին` ոչնչացնել Սիրիայի ժողովրդին, նրա ազգային ինքնությունը»,- հայտնել է Ասադը պետական հեռուստատեսությունում հարցազրույցի ժամանակ:
Ինչպես նշվում է, ապրիլի 13-ին Սիրիայում խորհրդարանական ընտրությունների անցկացման համար բացվել է 7 հազար ընտրատեղամաս: Քվեարկության լուսաբանման համար Դամասկոսում ստեղծվել է մեդիա կենտրոն:









































