Հնդիկ դիզայներ Անիտա Դոնգրեի կայքը խափանվել է Քեմբրիջի դքսուհու շրջազգեստի պատճառով, հայտնում է Mashable-ը:
Ապրիլի 10-ին արքայազն Ուիլյամը կնոջ հետ ժամանել է Հնդկաստան: Զույգը այցելել է կրիկետի բարեգործական խաղին: Քեյթը այդ միջոցառմանը հագել է ամառային զգեստ Դոնգրեի հավաքածուից: Հատուկ նրա համար շրջազգեստը մի փոքր փոփոխվել է:
Մի քանի ժամ անց կայքը խափանվել է. գնորդները զանգահարել են և էլեկտրոնային նամակներ գրել՝ ցանկանալով ճիշտ այդպիսի շրջազգեստ ստանալ: Պատվերները ստացվել են ամբողջ աշխարհից: Որոշ ժամանակ անց կայքը կրկին աշխատել է:
Ներկայումս «ինչպիսին Քեյթինն է» շրջազգեստը արժե 14 հազար ռուփի ($210):








































