Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում գրանցված է խնդրագիր, որտեղ առաջարկվում է հրաժարականի մասին հայտարարած Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին ուղարկել Դոնբաս՝ ռազմական գործողությունների շրջան, հայտնում է RIA Novosti-ն:
«Հրաժարականի կապակցությամբ Արսենի Յացենյուկին ուղարկել Դոնբասի շրջան Ուկրաինայի ռազմական ուժերի կազմում»,- ասված է առաջարկության մեջ:
Խնդրագիրը գրանցվել է ապրիլի 11-ին, որը նախագահի կողմից այն դիտարկելու համար անհրաժեշտ 25 հազարից առայժմ 27 ստորագրություն է հավաքել:










































