Կանադայի Օնտարիո նահանգի հնդկացիների հյուսիսարևմտյան Ատավապիսկատ համայնքում, որտեղ ապրում են մոտ 2 հազար կրի ցեղի հնդկացիներ, հայտարարված է արտակարգ դրություն՝ հանգստյան օրերին այնտեղ 11 մարդ ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կանադայի առողջապահության նախարարությունը այնտեղ է ուղարկել արագ արձագանքման խումբ, որի կազմում մտնում են բժիշկներ և հոգեբաններ:
Բնակավայրի մոտ 100 բնակիչներ վերջին 7 ամիսներին փորձել են իրենց զրկել կյանքից: Նրանց մեծ մասին հաջողվել է փրկել, 1 մարդ մահացել է:
Կանադայի բնիկ ժողովուրդների Ասամբլեայի ազգային առաջնորդ Պերի Բելեգարդեն Ատավապիսկատի ճգնաժամը համարել է պետական մասշտաբի ողբերգություն: Նրա խոսքով՝ դա բնորոշ է հնդկացիների փոքր համայնքներին, որտեղ անելանելիության զգացողությունից հատկապես տուժում է երիտասարդությունը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է, որ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ երկրի բնիկ ժողովուրդների կենսապայմանները բարելավելու համար:









































