Ռասել Քրոուն իր 52-ամյակի օրը՝ ապրիլի 7-ին, մասնակցել է կոմիկ Ջիմի Ֆելոնի NBC-ի եթերում հեռարձակվող երեկոյան թոք-շոուին: Հաղորդավարը դերասանին առաջարկել վրան կարագ քսած հացի եռանկյունաձև, բազմագույն դրաժեներով կտորների վրա մոմ փչել: Այդ քաղցրավենիքը կոչվում է էլֆական հաց կամ կախարդական հաց և ավանդական ուտեստ է Նոր Զելանդիայում և Ավստրալիայում, որտեղ Քրոուն ծնվել և ապրել է:
Դերասանը նշել է, որ իր ծննդյան տոնին մեծ խնջույքների սիրահար չէ: Նա նշել է, որ ամեն ինչ կարգին է եղել, քանի դեռ չի լրացել իր 48 տարեկանը, և կատակով հանդիմանել է հաղորդավարին, որ վերջինս հիշեցրել է իր արդեն 52 տարեկան դառնալը:










































