Հիրոսիմայում գտնվող Խաղաղության այգին, որը 1945 թվականին տուժել է ամերիկյան ատոմային ռմբակոծությունից, լիովին փակվել է երկուշաբթի՝ ԱՄՆ պետքարտուղարի պատմական այցի ընթացքում։ Ջոն Քերին դարձել է ամերիկյան դիվանագիտության առաջին ղեկավարը, ով այցելել է այդ հուշահամալիր։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Այգու տարածքում սահմանվել են անվտանգության բարձր միջոցառումներ։
Խաղաղութայան այգում սկսվել է G7-ի արտգործնախարարների ծրագիրը, ովքեր այս օրերին բանակցություններ են անցկացնում Հիրոսիմայում։ Դրա կետերից մեկը նախարարների կողմից այգի և հիշատակի թանգարան այցն է։
Ավելի վաղ Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Քերին չի պատրաստվում ներողություն խնդրել ԱՄՆ-ի կողմից ճապոնական քաղաքների ռմբակոծությունների համար։ Նշվում է, որ նա ծաղիկներ կդնի և կօգտագործի այդ հնարավորությունը՝ առաջ քաշելու նախագահ Օբամայի հայացքները զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու անհրաժեշտության վերաբերյալ։









































