Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի դուստր Քերոլ Թետչերը խստորեն քննադատել է իր մոր բրոնզե քանդակը: Երեքմետրանոց քանդակը ավարտվել է 2015 թվականի վերջին և այժմ գտնվում է գաղտնի պահեստում, հայտնում է Daily Mail-ը:
Արձանը նախատեսվել է տեղադրել Լոնդոնի Խորհրդարանի հրապարակում, որտեղ արդեն տեղադրված են Ուինսթոն Չերչիլի և Լլոյդ Ջորջի արձանները: Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ չի թույլատրի արձանի տեղադրումը առանց «երկաթե լեդիի» ընտանիքի անդամների հավանության:
Պարբերականը նշում է, որ Մարգարետ Թետչերի կանացի պայուսակը եղել է նրա կերպարի անբաժանելի մասը:
Թետչերի կյանքի օրոք՝ 2007 թվականին, նրա բրոնզե քանդակը տեղադրվել է Համայնքների պալատի նախասրահում: Այնտեղ նա պատկերված է դեբատներին մասնակցելիս՝ անփոփոխ պայուսակը ձեռքին:
Այդ բրոնզե արձանը 2013 թվականին՝ նրա մահվանից հետո, առաջարկել է ստեղծել Լոնդոնի քաղաքապետը: Դրա համար միջոցները հավաքվել են մասնավոր նվիրատվություններից: Ընդամենը հաջողվել է հավաքել 371.5 հազար եվրո:











































