Georgia Online-ի փոխանցմամբ՝ Սամցխե-Ջավախքի բնակիչները ոստիկանությանը մեծ քանակությամբ հրաձգային զենք ու մարտական նյութեր են հանձնել։ Դրա մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությունը։
Զինամթերքը հանձնել են տարածաշրջանի 25 բնակիչներ։ Ոստիկանության տրամադրության տակ հայտնվել են 4804 մարտական փամփուշտ, 400 գրամ տրոտիլ, երկու էլեկտրական դետոնատոր, 42 նռնակ, 1 ինքնաշեն ատրճանակ, 7 հակատանկային նռնակ, 4 հակատանկային ական ու մարտական այլ նյութեր։
Վրացական օրենսդրության համաձայն՝ մարդիկ, որոնք կամավոր են հանձնում զենք-զինամթերքը, ազատվում են քրեական պատասխանատվությունից։







































