Ֆրանսիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության հարձակումների նախապատրաստման մասին տեղյակ են եղել 141 օր առաջ, հայտնում է Journal du Dimanche-ը:
Ահաբեկչության նախապատրաստման մասին նրանց պատմել է Ֆրանսիայի քաղաքացին, որը Սիրիայի տարածքում զինյալների կողմից մասնակցել է ռազմական գործողություններին: Ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ նա անվանել է Աբդելհամիդ Աբաուդին, որին Փարիզի ոստիկանությունը չեզոքացրել է Սեն Դենում:
Նա նաև հատուկծառայությունների ներկայացուցիչներին պատմել է, որ Աբաուդը իր ղեկավարությունից հավանություն է ստացել նաև Բելգիայի ահաբեկչությունների կազմակերպման համար, որտեղ նա ձեռք է բերել 25 կգ պայթուցիկ:










































