ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը մտադիր է ահաբեկչություններ իրականացնել Գերմանիայում: Այդ մասին Welt am Sonntag լրատվամիջոցին հայտարարել է Սահմանադրության պաշտպանության դաշային գրասենյակի նախագահ Հանս-Գեորգ Մաասենը:
«ԴԱԻՇ-ը նաև ուզում է ահաբեկչություններ իրականացնել Գերմանիայի և նրա շահերի դեմ»,- ասել է Մաասենը՝ ավելացնելով, որ ներկա պահին կոնկրետ ծրագրվող ահաբեկչությունների վերաբերյալ տեղեկություն չկա:








































