Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Վանի նահանգում ռազմական փոխադրամիջոց է շրջվել։ Միջադեպը գրանցվել է Վանի նահանգի Գյուրփընարի շրջանում։
Դրա հետևանքով վիրավորվել է 13 զինծառայող։ Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են Վանի հիվանդանոց։ Հաղորդվում է, որ նրանց թվում չկան ծանր վիրավորներ։










































