Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարին հաջողվել է հասնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:
«Մենք ընդգծել ենք ԵԱՀԿ-ում համանախագահող եռյակի ջանքերի հանդեպ հարգանքն ու ամբողջական աջակցությունը և օգտագործել ենք մեր բոլոր հնարավորությունները՝ ազդելու համար հակամարտող կողմերի վրա, որոնց հետ մենք ունենք ռազմավարական հարաբերություններ։
Հենց Ռուսաստանի նման մասշտաբային ու բարձր միջամտությունն է հնարավորություն տվել հասնելու հրադադարին»,- ասել է նա։







































