Ազատագրված Պալմիրայի բնակիչներին թույլ կտան վերադառնալ քաղաք։ Հոմսից առաջին ավտոբուսը այնտեղ կուղևորվի ապրիլի 9-ին։
Քաղաքի իշխանություններն արդեն սկսել են էլեկտրալարերի ու տների վերականգնումը։
Հնագույն քաղաքը լքած շատ բնակիչների գտնվելու վայրն անհայտ է։
Ավելի վաղ սիրիական իշխանությունները հայտնել էին քաղաքում զանգվածային գերեզմանատան հայտնաբերման մասին, որտեղ, ենթադրաբար, եղել են ԴԱԻՇ-ի ծայրահեղականների կողմից մահապատժի ենթարկվածների մարմինները։









































