Մեծ Բրիտանիան կկորցնի աշխարհում իր քաղաքական ազդեցության մի մասը, եթե առաջիկա հանրաքվեին երկրի բնակիչները քվեարկեն ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու օգտին: Press Association գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն ասել է Լոնդոնի լորդ-քաղաքապետի մոտ Զատկի ընթրիքի ժամանակ:
«Թեև և՛ հիմա, և՛ ապագայում Մեծ Բրիտանիան կշարունակի կենտրոնական խաղացող մնալ համաշխարհային հարթակում, ԵՄ անդամակցությունը մեզ հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ կերպով ցույց տալ մեր ուժն ու ազդեցությունը»,- ասել է նախարարը: «Մեր ձայնն ավելի բարձր և համոզիչ կլինի, եթե մենք մնանք միությունում»,- համոզված է Համոնդը:
ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետագա հարաբերությունների հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:









































