Samsung Electronics-ի շահույթը 2016 թվականի 1-ին եռամսյակում աճել է 10.4%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ասվում է ընկերության հաշվետվությունում։
Samsung-ի օպերացիոն շահույթը 1-ին եռամսյակում աճել է՝ հասնելով 6.6 տրիլիոն վոնի (5.7 մլրդ դոլար), ինչը համատեղելի է Bloomberg-ի կողմից հարցման ենթարկված վերլուծաբանների միջին գնահատականի հետ (5.53 մլրդ դոլար)։ Հաշվետվության հրապարակման ֆոնին ընկերության բաժնետոմսերի արժեքն ավելացել է 0.6 տոկոսով։
Նշվում է, որ սպասումները գերազանցած շահույթի ցուցանիշը կարող է լինել նոր մոդելի առաջատար սմարթֆոնների լավ վաճառքի արդյունք:









































