Սիրիայի Հալեպ քաղաքի Շեյխ Մաքսուդ թաղամասում քրդական աշխարհազորի վրա «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 20 խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությանը:
ՌԴ ՊՆ տվյալներով՝ զոհվել է 18 խաղաղ բնակիչ, որոնց թվում կան երեխաներ, ինչպես նաև քրդական ինքնապաշտպանական ջոկատների 11 մարտիկ: Բացի այդ, 36 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:







































