Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ ԼՂ շփման գծում լարվածության հերթական էսկալացիա:
«Այսօր մենք (համանախագահները) շփման գծում ստեղծված իրավիճակը քննարկել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հանդիպում ենք ունեցել ՊՆ-ում, իմացել ենք Ադրբեջանի ղեկավարի ու պաշտպանության նախարարի կարծիքները։
Մենք եկանք այն եզրակացության, որ անկարելի է թույլ տալ շփման գծում լարվածության հերթական էսկալացիա։ Դեռ վաղ է գնահատական տալ շփման գծում տեղի ունեցածին։ Մենք ավելի վաղ հանդես ենք եկել շփման գծում լարվածության վերաբերյալ հայտարարությամբ։ Կարծում եմ, որ դեռ վաղ է գնահատական տալ տեղի ունեցածին»,- ասել է Պոպովը։









































