Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցերը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ կարևորելով այս գործում նաև քաղաքական ուժերի դերակատարությունը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:








































