Չինաստանի Ցինդաո քաղաքի երիտասարդ բնակիչներից մեկն իր հարսնացուի համար հարսանեկան երկու զգեստ է պատրաստել 600 փուչիկներից: Զուգված աղջիկը փեսացուի հետ անցել է փողոցներով և մասնակցել ֆոտոսեսիայի։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։
Հարսանիքների 25-ամյա կազմակերպիչ Լու Կեպենը զգեստների նախագծման և ստեղծման համար մի ամբողջ գիշեր է անցկացրել: Դրանցից մեկը նա սպիտակ գույնով է պատրաստել ամուսնական արարողության համար, իսկ երկրորդը՝ գունավոր փուչիկներով:
Երիտասարդը հայտարարել է, թե իր այդ արարքով ինքն իր հարսնացուին՝ Սու Սյուենոյին, ցանկացել է ցույց տալ, թե որքան շատ է սիրում նրան:











































