Արդարադատության նախարար Արփինե Հովաննիսյանը ներկայացրեց Պրոբացիայի պետական ծառայության մասին նախագիծը:
«ՀՀ-ն Արևելյան Եվրոպայի վերջին երկրներից է, որտեղ ներդրվում է պրոբացիայի պետական ծառայությունը,- նշեց նախարարը,- պրոբացիան հանգում են նրան, որ մենք պետք է ավելի արդյունավետ մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները այլընտրանքային խափանման մջոցները և նոր Քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցները իրականացվեն համապատասխան լիազոր պետական ծառայության միջոցով, որը, ըստ էության, չի լինելու զինվորական ծառայություն»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը հետաքրքրվեց, թե պետական բյուջեի վրա ինչ ազդեցություն կունենա և հաստիքային ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան պրոբացիայի պետական ծառայության ստեղծումով:
Մանրամասները՝ տեսանյութում:







































