Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպումը կտեղափոխվի Երևանից Մոսկվա և տեղի կունենա ապրիլի 13-ին։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայությունում։
«Կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ՝ ԵՏՄ գագաթնաժողովը կտեղափոխվի Երևանից Մոսկվա և տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ավելի վաղ ծրագրված ապրիլի 8-ի փոխարեն»,- հայտնել են հանձնաժողովում։








































